Արթուր Իսրայելյանը հյուրերին պատմեց, որ ԵՊՀ-ում կորեերենի դասավանդումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ից. «Այսօր արդեն 60 ուսանող ուսումնասիրում է կորեերենը՝ որպես երկրորդ լեզու»:Միջոցառման ընթացքում Հայաստանում հայտնի մի շարք Kpop Cover խմբեր (Earth A, 2Hearts, Bang dance studio, Np Project, Mins'L, Blue Rose) հանդես եկան տարբեր KPOP պարային Mix-երով, դուետով՝ Մարիետա Մխիթարյանը և Զարուհի Աբրահամյանը, սոլո ներկայացան Անիտա Ամիրաղյանը, Փիրուզա Տոնոյանը։ Միջոցառմանը բեմադրվել էր կորեական <<Վագրը և ճանապարհորդը>> հեքիաթը։ Սուսաննա Ջումայանը ներկայացավ դաշնամուրային կատարմամբ, ինչպես նաև Անի Մկրտչյանն ու Մարգարիտա Ղազարյանը ասմունքեցին Ձոնգ Հո Սընգի <<Իմ սիրելի մարդը>> բանաստեղծությունը։
Earth A խմբի լիդեր Գոհար Պետրոսյանը ասաց, որ միջոցառմանը նախապատրաստվել էին շատ կարճ ժամանակահատվածում. <<Երկու շաբաթում ենք պատրաստվել և մեր ելույթի երգերը նոր քամբեք արած խմբերի երգերն էին։ Պար կար, որ երկու փորձի ընթացքում էինք սովորել, սակայն դա չխանգարեց լավ ելույթ ունենալուն։ Ամեն ինչ շատ լավ անցավ, հանդիսատեսը կրկին իրենց ծափահարություններով ոգևորում էր մեզ և հուսանք մեր ելույթը դուր եկավ իրենց>>։

Mins’L խմբի անդամները նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ Կորեայի դեսպանի առջև. «Բացի այդ, մեզ համար մեծ փորձ էր այդ ելույթը և շատ դրական էներգիաներ ստացանք»:
NP Project-ի հիմնադիր Սամվել Բալախչյանն ասաց, որ միջոցառումը շատ լավ էր կազմակերպված. «Ամեն ինչ շատ լավ անցավ, խմբերը շատ լավ ելույթ ունեցան: Շատ կարևոր են այսպիսի միջոցառումները, քանի որ խմբերին թույլ են տալիս ներկայանալ հանդիսատեսին և ցույց տալ իրենց հնարավորությունները ոչ միայն յութուբով և էջերով, այլ նաև նման ելույթներով: »

Bang dance studio-ի պարուսույց Սեդա Եղիազարյանը նշեց, որ հավանել է բոլոր խմբերի ելույթները և մեծ աճ է նկատում խմբերի մեջ. <<Որպես պարով երկար ժամանակ զբաղվող մարդ, կարող եմ ասելմ որ բոլոր խմբերը շատ լավ ներկայացան և ամեն համերգին մեծ աճ եմ նկատում իրենց մեջ: Հպարտանում եմ բոլոր խմբերով և ուրախ եմ, որ իրենց հետ միասին Հայաստանում տարածում ենք կորեական մշակույթը>>:

Blue rose խմբի անդամ Շուշանն ասաց միջոցառմանը նախապատրաստվելու մասին. <<Անկեղծ ասած, շատ էինք սպասում միջոցառմանը, հետևաբար իմանալուն պես որոշեցինք մասնակցել։ Չնայած նրան, որ պատրատվելու ժամանակը կարճ էր, այնուամենայնիվ բոլոր խմբերն ու մասնակիցները փայլուն ներկայացան։ Հուսով եմ մեր ելույթնել են հավանել։ Կազմակերպվածությունը շատ բարձր էր, նվերներ էլ ստացանք, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք նաև ներկաներից` մեզ և մնացած մասնակիցներին աջակցելու համար>>:



Комментариев нет:
Отправить комментарий